«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում կնվաճի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:
«Մրցաշրջանի այս հատվածում յուրաքանչյուր միավոր կարևոր է: «Արսենալն» ունեցավ մի քանի դժվարին հանդիպումներ, որոնցում նրանք երեք միավոր վաստակեցին։ Այդպես են խաղում չեմպիոնները, և նրանք դա ապացուցում են: Բայց մրցաշրջանի ավարտը միշտ ամենադժվարն է լինում։
Կարծում եմ, որ «Արսենալը» կհաղթի Պրեմիեր լիգայում։ Նման բան վաղուց չի եղել, այնպես որ ես ուրախ կլինեմ, եթե նրանք հասնեն չեմպիոնության»,- հոլանդացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Միկել Արտետայի գլխավորած թիմը 28 խաղից հետո 69 միավորով առաջատարն է, 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Նախորդ անգամ լոնդոնյան ակումբն Անգլիայի չեմպիոն դարձել է 2003/2004 մրցաշրջանում։