Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համեմատական է անցկացրել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի միջև՝ նախապատվությունը տալով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրին:
«Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին իրենց ժամանակների լավագույն խաղացողներն են. դժվար է ընտրություն կատարել նրանց միջև: Ռոնալդուն ավելի շատ տիտղոսներ ունի, քան Մեսին: Մեսին ավելի շատ անհատական մրցանակներ ունի, քան Ռոնալդուն, բայց Կրիշտիանուն ավելի թիմային խաղացող է:
Ընտրություն կատարելիս ես ավելի շատ հակված եմ թիմային խաղացող ընտրելուն, քան անհատական որակները գերադասելուն: Գուցե Մեսին լավագույնն է, բայց ֆուտբոլ թիմն է խաղում»,- Onda Cero-ն մեջբերում է Վան Գալի խոսքը:
71-ամյա Լուի վան Գալն այս պահին առանց թիմի է: Նիդերլանդցին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», «ԱԶ Ալկմարը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա 3 տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարել է Նիդերլանդների ազգային հավաքականում, որտեղից վերջին անգամ հեռացել է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին: