Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ հարձակվող Մեմֆիս Դեպայն առավելագույնը կարող է 45 րոպե անցկացնել խաաղադաշտում Էկվադորի դեմ աշխարհի առաջնության A խմբի երկրորդ տուրի հանդիպմանը:
«Դեպայը կարող է առավելագույնը 45 րոպե խաղալ Էկվադորի դեմ մրցավեճում, նա դեռ պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնել»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Նիդերլանդների Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք էր ստացել աշխարհի առաջնությունից առաջ: Դեպայը Սենեգալի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի առաջին տուրի խաղում (2-0) փոխարինման էր դուրս եկել վերջնամասում:
Հիշեցնենք, որ Նիդերլանդներ - Էկվադոր խաղը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


