Անգլիական «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի գործակալը կապվել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ և տեղեկացրել, որ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ամռանն ազատ գործակալի կարգավիճակում համալրել Իսպանիայի չեմպիոնի կազմը, հաղորդում է Relevo-ն:
«Արքայական ակումբն» էլ պատասխանել է` հայտնելով, որ չի ցանկանում ձեռք բերել նիդերլանդցուն: Մադրիդյան գրանդում կասկածում են, որ նա այս տարիքում կարող է ժամանակին ադապտացվել թիմին և օգտակար լինել: Բացի այդ, «Ռեալում» վստահում են այդ դիրքում հանդես եկող Անտոնիո Ռյուդիգերին, Դավիդ Ալաբային և մյուսներին:
Ամենայն հավանականությամբ, փորձառու պաշտպանն ու Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարը նոր պայմանագիր կստորագրեն:


