Logo

Վան Դեյկը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

11:50 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» ծրագրում է երկարաձգել պայմանագիրն ակումբի ավագ Վիրջիլ վան Դեյկի հետ։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ նիդերլանդցի պաշտպանը նույնպես կողմ է շարունակել համագործակցությունը։ Նա ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսի 30-ին։

33-ամյա Վան Դեյկը մերսիսայդյան գրանդում հանդես է գալիս 2018 թ. հունվարից, 276 խաղում խփել է 24 գոլ, կատարել 12 ասիստ, նվաճել 8 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ