Անգլիական «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր մարզական ապագայի մասին, հաղորդում է Sky Sports-ը: Մրցաշրջանի ավարտին կսպառվի նիդերլանդցու պայմանագրի ժամկետը:
«Ինչ կլինի ապագայում, ես պատկերացում չունեմ։ Բայց կարծում եմ, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում որոշակի տեղեկատվություն անպայման կհայտնվի։ Ես ամեն ինչ կտամ առաջիկա ամիսներին։ Մենք ցանկանում ենք հաջողության հասնել բոլոր երեք մրցաշարերում, որոնց մասնակցում ենք»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Վան Դեյկը 2018 թվականից է հանդես գալիս անգլիական գրանդում: