Logo

Վան Դեյկը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
thumb 125189 default news size 5 - Վան Դեյկը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

Վիրջիլ վան Դեյկը կշարունակի ապագայում պաշտպանել «Լիվերպուլի» գույները:

Մերսիսայդյան ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաձգել է հոլանդացի պաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը. ««Այստեղ ես ինձ տանն եմ զգում: Ակումբում, թիմում կարևոր ֆուտբոլիստ եմ և դա ֆանտաստիկ զգացում է: Վնասվածքից ապաքինումս լավ է ընթանում: Նախորդ տարին ինձ համար անհաջող ստացվեց, բայց առաջիկայում կրկին վայելելու եմ իմ խաղը «Լիվերպուլի» մարզաշապիկով», – ասել է հոլանդացին:

Վան Դեյկը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018-ի հունվարին և «կարմիրների» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող ու Անգլիայի չեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ