Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը, խոսելով իր ապագայի մասին, ասել է, որ մինչև մրցաշրջանի ավարտը հստակություն կլինի, հաղորդում է Goal.com-ը:
«Մինչև մրցաշրջանի ավարտը հաստատ նորություն կլինի։ Այժմ ես լիովին նվիրված եմ թիմին, լիովին կենտրոնացած եմ մեր առջև դրված խնդիրների վրա և սիրում եմ ակումբը։ Դա է գլխավորը»,- ասել է նիդերլանդցի պաշտպանը:
Մրցաշրջանի ավարտին կսպառվի Վան Դեյկի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը: