Անգլիական «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը չգիտի, թե ինչպես կդասավորվի իր ապագան, հաղորդում է Liverpool Echo-ն։ Նիդերլանդների հավաքականի 33-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ սպառվում է այս մրցաշրջանից հետո:
«Ես պատկերացում չունեմ՝ քանի խաղ եմ անցկացնելու «Լիվերպուլում»: Քանի՞սն են մնացել այս մրցաշրջանում. հուսով եմ՝ դրանք կլինեն երաշխավորված, իսկ թե ինչ կբերի ապագան, ես չգիտեմ»,- ասել է Վան Դեյկը:
Նիդերլանդցին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման, խփել է երկու գոլ, կատարել մեկ ասիստ:
Transfermarkt-ը Վան Դեյկի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։