«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, որ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման բանակցություններում առաջընթաց կա.
«Սիրում եմ Լիվերպուլը, այս թիմն ու ակումբի երկրպագուներին։ Բանակցություններում առաջընթաց ունենք»,- նիդերլանդցի պաշտպանի խոսքը մեջբերում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը մերսիսայդյան գրանդի հետ ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։


