Անգլիական «Լիվերպուլի» 32-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոստովանել է, որ չգիտի, թե արդյոք Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո կմնա թիմում:
«Արդյո՞ք ես կլինեմ «Էնֆիլդի» հաջորդ դարաշրջանի մի մասնիկը: Սա հարց է, որին դեռ չեմ կարող պատասխանել: Գործող պայմանագրիս ժամկետը լրանալու է 18 ամսից, դեռ չգիտեմ, թե ինչ է լինելու»,- Independent-ին տված հարցազրույցում նշել է մերսիսայդյան թիմի ավագը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Լիվերպուլի» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին: