Logo

Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 25.11.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1235984054 - Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի խաղը։

«Մեսին ինձ վշտացնում է, սա կամքի ուժի հարց է՝ կամ դու ուզում ես, կամ՝ ոչ։ Եթե նա գոլ չի խփում կամ գոլային փոխանցում կատարում, ապա դա նշանակում է, որ նա վատ հանդիպում անցկացրեց։

Կրիշտիանուն, օրինակ, չնայած նրանք բնույթով տարբեր ֆուտբոլիստներ են, պայքարում է ու ցանկանում է թիմին նոր մակարդակի հասցնել։ Մեսին ժամանակ առ ժամանակ քայլում է խաղադաշտում ու ես մտածում եմ. «Չե՞ս ամաչում»։

Ես զայրանում եմ Մեսիի պատճառով։ Սա խայտառակություն է, քանի որ նրա նման ֆուտբոլիստ երբեք չի ծնվելու։ Այս սովորությունը Կումանից սկսվեց։ Նա հրաժարվում էր աշխատել, ինչը սխալ է Մեսիի պես ֆուտբոլիստի համար»,- ասել է Վան դեր Վարտը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա