«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն թիմի դարպասապահ Անդրեյ Լունինին խորհուրդ է տվել հեռանալ ակումբից, հաղորդում է El Nacional-ը:
Ուրուգվայցին ասել է թիմակցին, որ Տիբո Կուրտուայի հետ մրցակցության պայմաններում Լունինը խաղաժամանակ չի ստանալու: Վալվերդեն թիմակցին առաջարկել է հեռանալ այլ ակումբ՝ խաղաժամանակ ստանալու համար:
Անդրեյ Լունինն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել:

