Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ սեպտեմբերի լավագույն խաղացող, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին մասնակցել է Իսպանիայի առաջնության 3 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 1 ասիստ: 6 տուրից հետո «Արքայական ակումբը» 100 տոկոսանոց արդյունքով առաջատարն է:
Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 9 խաղ, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալի» գույները պաշտպանում է 2016 թվականից: