Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ասել է, թե որն է իր մարզավիճակի գաղտնիքը:
«Լավ մարզավիճակիս համար պարտական եմ մարզչիս ու դիետոլոգիս: Շատ կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը մարզումների ընթացքում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Relevo-ն:
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Վալվերդեն Իսպանիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2016 թվականից: