Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղից (2-3) հետո հարվածել է մրցակցի կիսապաշտպան Ալեքս Բաենային, հայտնում է Marca-ն:
24-ամյա ֆուտբոլիստը խաղից հետո Բաենային սպասել է հյուրերի ավտոբուսի համար նախատեսված կայանատեղիում և նրան տեսնելուն պես բռունցքով հարվածել է իսպանացու դեմքին:
Ֆուտբոլիստների միջև հարաբերությունները լարված էին դեռ հունվարին կայացած գավաթային խաղին, երբ Բաենան հարվածել էր Վալվերդեի ոտքին ու ասել. «Հիմա կարող ես լաց լինել, քանի որ որդիդ չի ծնվի»: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Վալվերդեի մերձավորներին, հաղորդում է, որ «Վիլյառեալի» ֆուտբոլիստը նմանատիպ խոսքեր է ասել նաև վերջին խաղից հետո: Բաենայի դեմքին հարվածելուց հետո Վալվերդեն ասել է. «Ընտանիքն առաջնահերթություն է ու անձեռնմխելի է»:
Ապրիլի 9-ի գիշերվա ընթացքում Ալեքս Բաենան սոցցանցերում հերքել է իրեն վերագրվող խոսքերը. «Ես տխուր եմ ագրեսիայի համար, որին ենթարկվում եմ, ու այն պատմությունների համար, որ ինձ են վերագրվում: Ես ԵՐԲԵՔ այդպիսի բաներ չեմ ասել (Վալվերդեին-խմբ.)»:
Ալեքս Բաենան Վալվերդեից ստացած հարվածից հետո անվտանգության կոչեր է արել, հետո գնացել է «Վիլյառեալի» պատվիրակի ու մի ոստիկանի մոտ՝ կատարվածի համար բողոքելու: