Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մասնակցությունն «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին հարցականի տակ է, հայտնում է As-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստն ազդրի հետին մկանի խնդրի պատճառով մարտի 2-ի մարզումն անցկացրել է ընդհանուր խմբից առանձին։
«Արքայական ակումբի» մարզչական շտաբը 26-ամյա ֆուտբոլիստի` «Աթլետիկոյի» դեմ հանդիպման մասնակցության հարցում որոշում կկայացնի մարտի 3-ին։ Նա արդեն բաց է թողել «Ռեալի» նախորդ երկու հանդիպումները։
Վալվերդեն հունվարի 16-ից մկանային անհանգստություն և ծանրաբեռնվածություն ունի։
«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կկայանա մարտի 4-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:45-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։