Մադրիդի «Ռեալի» ու «Ռայո Վալիեկանոյի» միջև Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում գրանցվել է ուշագրավ դրվագ:
Դրվագներից մեկում «Արքայական ակումբի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն այնքան բարձր էր հարվածել, որ գնդակը հայտնվել էր ստադիոնի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի պատշգամբներից մեկում։
Տանտերը գնդակը վաճառքի է հանել և պահանջում է 200 եվրո:
«Հենց նոր Ֆեդե Վալվերդեն գնդակն ուղարկեց իմ պատշգամբ: Այն մի փոքր վնասվել է պատին դիպչելուց հետո, սակայն կարելի է օգտագործել»,- Թվիթերում գրել է «տուժողը»:
Հիշեցնենք, որ «Ռեալն» այդ խաղում պարտվել էր 2-3 հաշվով և 32 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, որը վաստակել է 34 միավոր: