Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի արտագնա խաղում դարձավ գոլի հեղինակ և յուրատեսակ նվաճման հասավ ընթացիկ մրցաշրջանում:
24-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 15-րդ խաղում 6-րդ գոլը խփեց: Վալվերդեն նույնքան գոլ էր խփել «Ռեալում» անցկացրած առաջին 148 խաղերում, հայտնում է Squawka-ն:
Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» Լա լիգայի հետնապահ «Էլչեին» հաղթում է նվազագույն հաշվով: