Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կայանալիք խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք ուրախ ենք այս մրցաշարում խաղալու համար և ուզում ենք պայքարել։ Գիտենք, որ դժվարությունը մեծանում է, մեր մրցակիցները մեզ ոչինչ չեն տա, բայց սա մեր ուժերը փորձելու լավ հնարավորություն է։
Երբ խաղում ես այս մրցաշարի և Պրեմիեր լիգայի ֆավորիտներից մեկի դեմ, պետք է չափազանց զգույշ լինես, օգտագործես քո հնարավորությունները և չափազանց շատ գոլ բաց չթողնես։
Նրանք շատ արագ են խաղում՝ մրցակցին դարպասին սեղմելով։ Կարելի է համեմատել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ խաղերի հետ։ Նման թիմերի դեմ պետք է կատարյալ խաղալ։
Մերինոն և Սուբիմենդին միշտ հաջողությամբ են խաղացել։ Նրանք նույն խաղացողներն են, ովքեր խաղացել են «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Նրանք շատ լավ են սկսել «Արսենալում», ունեն բարձր որակներ։ Նրանք ճանաչում են մեզ, և սա առավելություն է, բայց մենք ևս ճանաչում ենք նրանց։ Նրանց դեմ խաղալը մեզ համար լրացուցիչ մոտիվացիա է»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկ» - «Արսենալ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:


