Logo

Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ17 չեմպիոն

16:40 / 22.06.2024Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնության չեմպիոն։

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 301 կգ (140+161 կգ) արդյունք։ Մովսիսյանը փոքր ոսկե մեդալի է արժանացել նաև պոկում ու հրում վարժություններում։ Նա հաղթել է` երկու վարժություններում էլ կատարելով միայն մեկական մոտեցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 չեմպիոն էր դարձել նաև Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ)։ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ) արժանացել են բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմը 11 ծանրորդով է մեկնել մրցավայր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա