Logo

Անվանի մասնագետը կդառնա Վալերի Ծառուկյանի մարզիչը

13:50 / 09.10.2024Ֆուտբոլ
null

«Պարի Նիժնի Նովգորոդը» նոր գլխավոր մարզիչ կունենա: Sports.ru-ն գրում է, որ ռուսական ակումբը գլխավորելու է Վիկտոր Գոնչարենկոն: Այդ մասին կհայտարարվի հոկտեմբերի 10-ին:

Կողմերի միջև բանակցությունները բարդ են ընթացել: Բելառուս մասնագետը սկզբում հրաժարվել էր պայմանագիր ստորագրել, որովհետև պաշտոնանկության դեպքում փոխհատուցում նախատեսված չէր: Այդուհանդերձ, կողմերը երկար բանակցություններից հետո համաձայնեցրել են 1 տարվա պահմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս 1 տարով: Պայմանագրի երկարաձգումը կսկսի գործել, եթե թիմը պահպանի տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

«Պարի Նիժնի Նովգորոդում» Գոնչարենկոն կաշխատի հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ:

Բելառուս մարզիչը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Կրասնոդարը», բելառուսական ԲԱՏԷ-ն և այլ ակումբներ: 2022-2024 թվականներին նա աշխատում էր Եկատերինբուրգի «Ուրալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ