«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից:
Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը նման որոշում է կայացրել՝ Ռուսաստանի հավաքականում աշխատանքի ուղղությամբ կենտրոնանալու համար:
«Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան: