Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը երկարաձգել է պայմանագիրը ՌՖՄ-ի հետ։
55-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ հուլիս, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Վալերի Կարպինը Ռուսաստանի հավաքականը գլխավորում է 2021թ․ հուլիսից։ Նրա գլխավորությամբ ռուսները 17 խաղում տարել են 11 հաղթանակ, կրել 1 պարտություն ու գրանցել 5 ոչ-ոքի։ Կարպինը նաև «Ռոստովի» գլխավոր մարզին է ու համատեղում է աշխատանքն ակումբում ու հավաքականում։