Logo

Վալենտիչ. «Կարծում եմ, որ Զախարյանն ավելի լավն է, քան Մուդրիկը»

12:00 / 19.02.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Ալանիայի» և «Սիբիրի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Վալենտիչը համեմատել է Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին ու Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկին:

– Ի՞նչ եք մտածում Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:

- Այս աշխարհից կարելի է շատ բան սպասել: Եթե հարցը չքաղաքականացնենք, ապա ինչո՞ւ ոչ: Բայց նրա խաղալու կամ պահեստայինների նստարանին նստելու հարցը պետք է որոշի միայն մարզիչը: Արսենը շատ լավ որակներ ունի, դրանք պարզապես պետք է ցույց տալ: Կարծում եմ, որ Զախարյանը ավելի լավն է, քան Մուդրիկը,- Վալենտիչի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» 70+30 միլիոն եվրոյով ձեռք բերեց Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Միխայիլ Մուդրիկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ