Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Վալենսիան» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Կառլոս Կորբերանի գլխավորած թիմից 50-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց իսպանացի վինգեր Դիեգո Լոպեսը։
«Վալենսիան» 31 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Մալյորկան» 40 միավորով 8-րդն է։
Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Օսասունային». գրանցվեց 0-0 հաշիվը։
Բասկյան թիմն ունի 53 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։ «Օսասունան» 34 միավորով 14-րդ տեղում է։
Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր
«Վալենսիա» - «Մալյորկա»` 1-0
Դիեգո Լոպես, 50
«Աթլետիկ Բիլբաո» - «Օսասունա»` 0-0


