Logo

«Վալենսիան» վարձակալել է «Ռեալի» ֆուտբոլիստին

15:22 / 31.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Վալենսիան» պաշտոնապես հայտարարել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Պետեր Ֆեդերիկոյի տեղափոխության մասին։ Իսպանական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է Մադրիդի «Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստին։

Պայմանագրի վերջում «Վալենսիան» հնարավորություն կունենա գնել Ֆեդերիկոյի տրանսֆերային իրավունքը։

«Ռեալի» գլխավոր թիմում կիսապաշտպանն անցկացրել է ընդամենը 3 հանդիպում (2021/22 մրցաշրջանում)։ Նա հանդես է գալիս «Ռեալ Կաստիլիայում», որի կազմում ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2-ական գոլի ու ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ