Logo

«Վալենսիան» հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» և հեռացավ վերջին տեղից

01:57 / 20.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» ստադիոնում 1-0 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին»։

Տանտերերի հաղթական գոլը 26-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

«Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակից բացակայում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Կառլոս Կորբերանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 16-ի, հեռացավ վերջին տեղից և 19-րդն է, բասկյան ակումբը 28 միավորով 7-րդ տեղում է։

Իսպանիայի Լա լիգա, 20-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ Սոսիեդադ»` 1-0 

Ուգո Դուրո, 26

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա