Logo

«Վալենսիան» խնդրել է հետաձգել «Ռեալի» հետ հանդիպումը

18:58 / 30.10.2024Ֆուտբոլ
null

Լա լիգայի 12-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:

Հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի արևելքում և հարավում, ինչի հետևանքով բազմաթիվ շրջաններ հայտնվել են ջրի տակ: Այս պահին հայտնի է 62 զոհվածների մասին։

Relevo-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել, «Վալենսիան» խնդրել է Լա Լիգային հետաձգել նոյեմբերի 2-ին նշանակված խաղը։ Մադրիդի «Ռեալը» դեմ չէ այդ տարբերակին:

Խաղի այլ ժամկետի տեղափոխման հավանականությունը շատ մեծ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ