Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է Լա լիգան ներկայացնող ևս մեկ ակումբի ուշադրության կենտրոնում, հաղորդում է Советский спорт-ը:
Իսպանական «Վալենսիան» ցանկանում է երկու տարով վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին և պայմանագրով ամրագրել տրանսֆերը գնելու առաջնային իրավունքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»:
2022/23 մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 4 խաղի, խփել մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։


