Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում «Վալենսիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց հետնապահներից «Գրանադային»։
Ռուբեն Բառախայի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Ալմեյադայի խփած գոլը 77-րդ րոպեին։
«Վալենսիան» վաստակեց 44 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ։ «Գրանադան» 14 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է։
Լա լիգա, 26-րդ տուր
«Գրանադա» - «Վալենսիա»` 0-1 (տեսանյութ)
Անդրե Ալմեյդա, 77


