Logo

«Վալենսիան» ավելացված 8-րդ րոպեին խուսափեց պարտությունից

20:19 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» ստադիոնում արդյունավետ ոչ-ոքի գրանցեց «Ալավեսի» դեմ խաղում` 2-2։

Տանտերերից աչքի ընկան իսպանացի հարձակվողներ Լուիս Ռիոխան ու Դանի Գոմեսը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց ավելացված 8-րդ րոպեին։

Ռուբեն Բարախայի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր, լքեց վերջին` 20-րդ տեղը և 19-րդն է, «Ալավեսը» 17 միավորով 16-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր

«Վալենսիա» - «Ալավես»` 2-2

Լուիս Ռիոխա, 70, Դանի Գոմես, 90+8 - Կառլոս Մարտին, 7, Խուան Խորդան, 88 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ