Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Դանա» փոթորկի պատճառով հետաձգել է «Վալենսիա» - «Ռեալ» Լա լիգայի 12-րդ տուրի հանդիպումը, հայտնում է RFEF-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման օրը և ժամը կորոշվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել էր նաև Իսպանիայի գավաթի խաղարկության 5 հանդիպում: