Logo

Վալդանո. ««Ռեալի» երկրպագուների համար դժվար է ընդունել, որ Մեսին հանճար է»

14:44 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, գլխավոր մարզիչ ու մարզական տնօրեն Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել իսպանական թիմի երկրպագուների մասին, հաղորդում է Marca-ն:

«Մարդիկ տարբեր կերպ են ընկալում ֆուտբոլը: Ոմանք հենց խաղն են սիրում, մյուսները՝ ակումբը: Նրանք, ովքեր կոնկրետ ակումբի երկրպագու են, կարող են ատել այլ ակումբների: Դա նրանց խանգարում է վայելել ֆուտբոլը, եթե ուրիշ թիմ է խաղում:

«Ռեալի» երկրպագուների համար դժվար է ընդունել այն փաստը, որ Մեսին հանճար է: Նրանք բաց են թողնում այս խաղից հաճույք ստանալու հնարավորությունը, որովհետև Մեսին արդեն 20 տարի է՝ իշխում է ֆուտբոլում»,- ասել է Վալդանոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ