Logo

Վահե Գևորգյանը՝ «Վանը» գլխավորելու ու ակումբի ծրագրերի մասին

17:42 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Չարենցավանի «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է տարբեր թեմաների շուրջ։

36-ամյա մասնագետն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել մարզային ակումբը, որը Հայաստանի Պրեմիեր լիգայում 5 խաղից հետո 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Գևորգյանի նախորդ ակումբն «Ալաշկերտն» էր։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզիչն աշխատել է նաև «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, Երևանի «Լոկոմոտիվում», Վանաձորի «Լոռիում», ռուսական «Վիստայում» ու Վայքի «Նորավանքում»։ 2022/2023 մրցաշրջանում «Նորավանքը» նրա գլխավորությամբ դարձել էր Հայաստանի գավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ