Logo

Վահե Գևորգյան. «Հոգեբանական առումով շատ կարևոր հաղթանակ էր» (տեսանյութ)

23:20 / 28.02.2023Վիդեո
Վահե Գևորգյան

Երևանի «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լեռնային Արցախի» նկատմամբ կամային հաղթանակը  3-1 հաշվով։

«Խաղացինք բավականին բարդ մրցակցի դեմ ու նրանց խաղադաշտում: Սպասում էինք, որ ծանր խաղ է լինելու: Գտնում եմ, որ ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք: Բաց թողած գոլից հետո խաղային տակտիկան փոխեցինք, խաղադաշտ դուրս բերեցինք ավելի հարձակողական ֆուտբոլիստների ու խաղը հասցրինք տրամաբանական ավարտին: Շնորհավորում եմ «Ալաշկերտին»: Հոգեբանական առումով հաղթանակը շատ կարևոր էր թիմի համար, քանի որ 6 անընդմեջ պաշտոնական խաղերում «Ալաշկերտը» չէր հաղթել»,- Վահե Գևորգյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ դա «Ալաշկերտի» առաջին հաղթանակն էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում այս տարվա ընթացքում և Վահե Գևորգյանի գլխավորությամբ պաշտոնական խաղերում: «Ալաշկերտը» 21 խաղից հետո 37 միավորով չորրորդն է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ