Logo

Վահե Աղասյանը` ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

21:58 / 31.10.2025Ձյուդո
null

Վահե Աղասյանը 5 հաղթանակ է տարել և դարձել Քիշնևում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող:

Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է վրացի Մաթե Գոգոբերիշվիլիին։

Աղասյանը հայկական ձյուդոյի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալակիրն է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում: Հայաստանի պատմության մեջ առաջին ոսկին նվաճել էր Արմեն Նազարյանը 2003 թվականին:

Ընդհանուր առմամբ` մարզաձևի բոլոր տարիքային խմբերում, 6 տարվա ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Հայաստանի համար: 2019 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր դարձել Ֆերդինանդ Կարապետյանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ