Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը հավաքել է ձայների 59,9 տոկոսը, ստացել է հուշանվեր և շքեղ մեքենա, որը նրա տրամադրության տակ կլինի մեկ շաբաթ։
Սեպտեմբերին կայացած բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստն ընդգրկված է եղել «Պոգոնի» մեկնարկային կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը 13 խաղում դարձել է երեք գոլի ու երկու ասիստի հեղինակ: