Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չկարողացավ առաջին տիտղոսը նվաճել լեհական «Պոգոնի» հետ:
Շչեցինի թիմը Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում 1-2 հաշվով պարտվեց «Կրակովին»: Եզրափակիչում «Պոգոնի» միակ գոլը խփեց հույն հարձակվող Էֆթիմիոս Կուլուրիսը` 75-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը։
Լեհաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչը հաշիվը հավասարեցրեց ավելացված ժամանակի 9-րդ րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակի սկզբնամասում խփեց հաղթական գոլը և տիրացավ գավաթին:
24-ամյա Բիչախչյանը եզրափակիչում խաղադաշտ դուրս եկավ 57-րդ րոպեին, երբ հաշիվը 0-0 էր:
Լեհաստանի գավաթ, եզրափակիչ
«Պոգոն» - «Կրակով»՝ 1-2
Էֆթիմիոս Կուլուրիս, 75 - Էնեկո Սատրուստեգու, 90+9, Անգել Ռոդադո, 93