Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նորամուտն է նշել Վարշավայի «Լեգիայի» կազմում:
Լեհաստանի ամենատիտղոսակիր թիմն Իսպանիայում մեկնարկած հավաքի երկրորդ խաղում 0-0 հաշիվն է գրանցել «Պյաստի» հետ: 25-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ դուրս է եկել խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Բիչախչյանը լեհական «Պոգոնից» է օրեր առաջ տեղափոխվել «Լեգիա»: