Logo

Վահան Բիչախչյանը մոտ է «Պոգոնից» հեռանալուն

14:22 / 20.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Յարոսլավ Մրոժեկը, հաղորդում է pogonsportnet.pl-ն։

«Պոգոնն» ունի ֆինանսական խնդիրներ և կփորձի վաճառել թիմի մի քանի առաջատարների։ Transfermark-ը 24-ամյա Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակի» սան Վահան Բիչախչյանը 2022 թվականին Սլովակիայի «Ժիլինայից» է տեղափոխվել «Պոգոն», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում գյումրեցի ֆուտբոլիստը լեհական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա