Logo

Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

16:40 / 01.08.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Շեցինի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Լոձի «Վիձևի» դեմ հաղթական խաղում (2-1) 24-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղացել էր 63 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ։

«Արդյունավետ գործողություններով աչքի ընկնող հայ ֆուտբոլիստն ապացուցեց, որ կարող է օգտակար լինել նաև մեկնարկային կազմում խաղալիս։ Տուգանայինից նա գոլային փոխանցում կատարեց Լուկա Զահովիչին»,- Բիչախչյանի մասին գրում է Լեհաստանի առաջնության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2022 թվականի հունվարից է խաղում լեհական ակումբում, որի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ