Logo

Վահան Բիչախչյանը խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց տպավորիչ գոլ է խփել

10:59 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլ է խփել Լեհաստանի առաջնության 26-րդ տուրում:

«Կրակովիայի» դեմ տնային խաղի 87-րդ րոպեին «Պոգոնի» գյումրեցի ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով դրել է հանդիպման վերջակետը՝ 3-1: 24-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց: Սա Բիչախչյանի 5-րդ գոլն է Լեհաստանի ընթացիկ առաջնությունում:

«Պոգոնը» 44 միավորով չորրորդն է, «Կրակովիան»՝ 28 միավորով 13-րդը:

Լեհաստանի Էքստրակլասա, 26-րդ տուր

«Պոգոն» - «Կրակովիա»՝ 3-1

Ֆրեդրիկ Ուլվեստադ, 1, Էնեո Բիտրի, 15 (ինքնագոլ), Վահան Բիչախչյան, 87 - Բենյամին Կյոլման, 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ