Logo

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

19:33 / 30.10.2023Ֆուտբոլ
null

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Բիչախչյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի մինչև նոյեմբերի 21-ը:

Այդ ընթացքում Ալեքսանդր Պետրակովի թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Երևանում նոյեմբերի 18-ին կմրցի Ուելսի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 21-ին Զագրեբում արտագնա հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ:

Հիշեցնենք, որ 23-ամյա Բիչախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 27 հանդիպման, դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա