Logo

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

18:47 / 01.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որը նոյեմբերին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերին 16-ին Հայաստանի հավաքականը կյուրընկալվի Կոսովոյին, իսկ 3 օր անց արտագնա հանդիպում կանցկացնի ալբանացիների հետ։

Լեհաստանի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրել է 13 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։ Գյումրեցի ֆուտբոլիստը 2020 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է 19 հանդիպման ու խփել 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ