Լեհական «Պոգոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 հանդիպումներին մասնակցելու համար հրավիրվել է Հայաստանի հավաքական, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում սեպտեմբերի 24-ին Երևանում կմրցի Ուկրաինայի թիմի հետ, իսկ 3 օր անց Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիային: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 3 միավորով խմբում վերջին՝ 4-րդ տեղում է:
23-ամյա Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ գյումրեցի ֆուտբոլիստը 2020 թվականի սեպտեմբերից է հրավիրվում Հայաստանի հավաքական, անցկացրած 17 պաշտոնական խաղում խփել է 3 գոլ: