Logo

Վահան Բիչախչյանը 4-րդ գոլն է խփել Լեհաստանի ընթացիկ առաջնությունում

13:56 / 26.11.2023Ֆուտբոլ
null

Լեհաստանի առաջնության 16-րդ տուրում «Պոգոնը» տնային պարտություն է կրել «Ստալից»: Հյուրերն առավելության են հասել 3:2 հաշվով:

Հանդիպման 21-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն արձագանքել է Կամիլ Գրոսիցկիի փոխանցմանը և մոտ տարածությունից գրավել դարպասը:

Բիչախչյանը 4-րդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Նա նաև 2 գոլային փոխանցում է կատարել: Դրա համար գյումրեցուց պահանջվել է 16 խաղ:

Նախորդ առաջնությունում Բիչախչյանը 31 խաղում 6 գոլ էր խփել:

«Պոգոնը» 26 միավորով 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա