Logo

Վահան Բիչախչյանի պաշտոնական նորամուտը «Լեգիայում»

00:44 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում:

25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Կելցեի «Կորոնայի» դեմ Էքստրակլասայի 19-րդ տուրի խաղին (1-1): Վահանը եղել է «Լեգիայի» մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 62 րոպե:

23-րդ րոպեից «Լեգիան» խաղացել է 10 ֆուտբոլիստով: 40-րդ րոպեին հենց Վահանի՝ տուգանայինից կատարած փոխանցումն է սկիզբ դրել «Լեգիայի» գոլին, որի արդյունքում թիմը խուսափել է պարտությունից:

Հետաքրքիր է, որ Էքստրակլասայում Վահանի նախորդ խաղը նույնպես եղել է «Կորոնայի» դեմ, բայց արդեն իր նախկին թիմի՝ «Պոգոնի» կազմում:

19-րդ տուրից հետո «Լեգիան» 33 միավորով 4-րդ տեղում է:

Վահան Բիչախչյանն այս տարվա հունվարի 23-ին է «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա»: Տրանսֆերի արժեքը կազմել է 250 հազար եվրո: Մինչև այս խաղը գյումրեցի ֆուտբոլիստը նոր թիմում մասնակցել էր ընկերական խաղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա