Logo

Վահան Բիչախչյանի հրաշալի գոլը «Ռուժոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.06.2020Հայկական ֆուտբոլ
0R1A3217 - Վահան Բիչախչյանի հրաշալի գոլը «Ռուժոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Սլովակիա, Ֆորտունա Լիգա, Առաջատարների Փուլ 25 տուր

28 Հունիս 2020 - 20:00

2

ՄՖԿ Ռուժոմբերոկ

1

ՄՍԿ Ժիլինա

1 - 0 - 44`

2 - 0 - 64`

2 - 1 - 71`

«Ժիլինան» Սլովակիայի Սուպերլիգայի 25-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ռուժոմբերոկին»:

Հյուրերի կազմում 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 75-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:

Հայ ֆուտբոլիստը կորոնավիրուսային դադարից հետո կայացած նախորդ 2 հանդիպումներում «Ժիլինայի» կազմում մտել էր փոխարինման, իսկ Բրատիսլավայի «Սլովանի» դեմ մրցավեճում կատարել գոլային փոխանցում: Բիչախչյանն ակումբի առաջին թիմում Սլովակիայի ընթացիկ առաջնությունում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 7 խաղի՝ 6 դեպքում մտնելով փոխարինման:

«Ժիլինան» ունի 48 միավոր և չեմպիոնական խմբում գտնվող 6 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սլովանից» հետ մնալով 13 միավորով: Վերջինս «Ժիլինայի» համեմատ դեռ մեկ մրցավեճ էլ պակաս է անցկացրել:

Էդգար Բաբայանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ