Logo

Վահան Բիչախչյանի գոլը «Պոգոնին» փրկեց պարտությունից

17:55 / 22.01.2024Ֆուտբոլ
null

Լեհական «Պոգոնը» Թուրքիայում ստուգողական հանդիպում է անցկացրել սլովենական «Ցելյեի» հետ ու պարտությունից խուսափել Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ։ Գրանցվել է 1-1 հաշիվը։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ցելյեն» բացել է հաշիվը, սակայն 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տուգանային հարվածով խփել է լեհական ակումբի պատասխան գոլը։ Բիչախչյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 ասիստի հեղինակ։ Ավելի վաղ նա երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր ակումբի՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ